05.10.2012 12:08

«Հրապարակ». Տղային ծեծել են, իրեն էլ փոխմարզպետի պաշտոնից հեռացրել

«Հրապարակ». Տղային ծեծել են, իրեն էլ փոխմարզպետի պաշտոնից հեռացրել

Սեպտեմբերի 18-ին մենք գրել էինք, որ Գեղարքունիքի փոխմարզպետ, ՕԵԿ-ական Գագիկ Ստեփանյանն առաջիկայում կլքի իր պաշտոնը: Երեկ տեղեկացանք, որ վարչապետի որոշմամբ Գագիկ Ստեփանյանն ազատվել է Գեղարքունիքի մարզպետի տեղակալի պաշտոնից:

Հիշեցնենք, որ օրեր առաջ սույն փոխմարզպետի որդին ծեծվել էր տեղի ոստիկանապետի` Նադարյանի կողմից, սակայն կողմերը հաշտվել էին, և ծեծի փաստը կոծկվել էր, չնայած տղայի ծնոտը վնասվել էր, և նա հայտնվել էր հիվանդանոցում: