05.10.2012 13:16

Ռադամել Ֆալկաո. Շակիրայի հետ առայժմ դժվար է մրցակցել

Ռադամել Ֆալկաո. Շակիրայի հետ առայժմ դժվար է մրցակցել

Իսպանական «Ատլետիկոյի» եւ Կոլումբիայի հավաքականի հարձակվող Ռադամել Ֆալկաոն Cuatro-ի հետ զրույցում պատմել է այն մասին, որ մանկուց երազել է պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ դառնալ:

«Հայրս ինձ միշտ ասում էր, որ ես պետք է առջեւի գծում խաղամ, որովհետեւ հարձակվողները ավելի շատ են վաստակում:

Որքան հիշում եմ, միշտ ֆուտբոլի հետ եմ ապրել: Մանկուց երազել եմ պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ դառնալ: Տարիներ շարունակ լարված աշխատանքը ի վերջո բերեց նրան, որ ես հայտնվել եմ այնտեղ, որտեղ այժմ խաղում եմ: Աստված ինձ ֆուտբոլ խաղալու համար տաղանդ եւ առողջություն է տվել:

Ինչ վերաբերվում է հայրենիքում իմ ճանաչվածությանը, ապա Կոլումբիայում Շակիրան ինձանից ավելի հայտնի է; Նրա հետ ինձ առայժմ դժվար է մրցակցել»,- ասել է Ֆալկաոն: