05.10.2012 18:43

Առնոլդ Ստեփանյան. Իվանիշվիլիից պատասխան ենք պահանջում իր խոսքերի համար

Առնոլդ Ստեփանյան. Իվանիշվիլիից պատասխան ենք պահանջում իր խոսքերի համար

«Դժվար է ասել՝ ինչպիսին կլինի վիճակը, քանի որ Բիձինա Իվանիշվիլիի հարցազրույցից հետո դժվարանում եմ ուրիշ մեկնաբանություն տալ», - iLur.am-ի հետ զրույցում ասաց «Բազմազգ Վրաստան» քաղաքացիական շարժման նախագահ Առնոլդ Ստեփանյանը՝ պատասխանելով այն հարցին, թե խորհրդարանական ընտրություններն ինչպես կանդրադառնան վիրահայ համայքնի վրա:

Նշենք, որ վրացական ընդդիմության առաջնորդ Բիձինա Իվանիշվիլին ռուսական The New Times պարբերականին տված հարցազրույցում զարմանք է հայտնել, թե ինչո՞ւ են հայերը դեռ ապրում Վրաստանում այն դեպքում, «երբ նրանց հայրենիքը մեր կողքին է գտնվում»:

«Պահանջում ենք Իվանիշվիլիից պատասխան տալ իր խոսքերի համար: Այժմ Իվանիշվիլիի ու հայ համայքնի հանդիպման գործընթացն է ընթանում: Հայ համայնքի հետ հանդիպումից հետո պարզ կլինի, թե ինչպես կանդարդառնա Իվանիշվիլիի դաշինքի հաղթանակը հայ համայքնի վրա», - ասաց Ստեփանյանը:

Մեր հարցին, թե ինչո՞ւ իշխանությունները կեղծիքների չդիմեցին, Առնոլդ Ստեփանյանն ասաց, որ այդ դեպքում ժողովուրդը փողոց դուրս կգար, բացի այդ՝ կդադարեր ֆինանսական օգնությունն արտասահմանից: