05.10.2012 23:43

Թուրքական բանակը կրկին հրետակոծել է Սիրիայի տարածքը

Թուրքական բանակը կրկին հրետակոծել է Սիրիայի տարածքը

Թուրքական բանակը գնդակոծել է Սիրիայի տարածքն այն բանից հետո, երբ հարեւան երկրից բաց թողնված հրետանային ականը պայթել է թուրքական Հաթայ նահանգում, հայտնում է Reuters-ը:

Գործակալության տվյալներով, ականն ընկել է Սիիրայի հետ սահմանամերձ ֆերմայի մոտ: Զոհերի ու վիրավորների վերաբերյալ տեղեկություններ չկան:

Վերջին երեք օրերի ընթացքում սա նման երկրորդ դեպքն է: Չորեքշաբթի երեկոյան Սիրիայի տարաքից արձակած արկն ընկել էր թուրքական Ակչակալե քաղաքի վրա, որի հետեւանքով 5 մարդ զոհվել էր, 11-ը վիրավորվել էին: Թուրքիան ի պատասխան հրետակոծել էր Սիրիայի այն հատվածը, որտեղից եկել էր կրակը: