24.05.2013 23:41

«Մոնակոն» 70 միլիոն եվրոյի դիմաց ձեռք է բերել Ռոդրիգեսին եւ Մոուտինյոյին

«Մոնակոն» 70 միլիոն եվրոյի դիմաց ձեռք է բերել Ռոդրիգեսին եւ Մոուտինյոյին

«Մոնակոն» 70 միլիոն եվրոյի դիմաց ձեռք է բերել «Պորտուի» երկու ֆուտբոլիստի՝ Խամես Ռոդրիգեսին եւ Ժոաու Մոուտինյոյին:

Կոլումբիայի հավաքականի 21-ամյա խաղացող Խամես Ռոդրիգեսի համար «Մոնակոն» վճարել է 45 միլիոն եվրո, իսկ Մոուտինյոյի համար՝ 25 միլիոն եվրո: Երկու ֆուտբոլիստներն էլ մոտ օրերս պաշտոնապես կներկայացվեն «Մոնակոյում»:

Այս մրցաշրջանում Ժոաու Մոուտինյոն «Պորտուի» կազմում 38 հանդիպում է անցկացրել, դարձել 5 գոլի եւ 15 գոլային փոխանցման հեղինակ:

Խամես Ռոդրիգեսը պորտուգալական ակումբի կազմում 33 խաղ է անցկացրել՝ 11 գոլ եւ 9 գոլային փոխանցում:

Արժե նշել, որ «Մոնակոն» 2011թ. ձեռք է բերել ռուս միլիարդատեր Դմիտրի Ռիբոլովլեւը, ինչի հետ էլ պայմանավորված են այս խոշոր տրանսֆերները: