25.05.2013 16:54

Նեյմարի համար «Ռեալի» եւ «Բարսելոնայի» միջեւ պայքարը հասավ կիզակետին

Նեյմարի համար «Ռեալի» եւ «Բարսելոնայի» միջեւ պայքարը հասավ կիզակետին

Բրազիլական «Սանթոսը» պաշտոնապես հայտարարել է,  որ իր հարձակվող Նեյմարի վերաբերյալ երկու ակումբների տրանսֆերային առաջարկներ է ընդունել:

Այդ ակումբներն են «Ռեալը» եւ «Բարսելոնան»: Մադրիդցիները առաջարկել են 35 միլիոն եվրո եւ տարեկան 11 միլիոն եվրո աշխատավարձ: «Բարսելոնայի» առաջարկն է 28 միլիոն եվրո եւ 7 միլիոն եվրո աշխատավարձ:

Բրազիլական ակումբը 21-ամյա հարձակվող հնարավորություն է տվել ինքնուրույն որոշել, թե որ թիմ տեղափոխվի:

«Ինձ համար սա մեծ պատիվ է եւ կյանքիս ամենա հրաշալի երջանիկ պահը: Լրջորեն պետք է մտածեմ այդ առաջարկների մասին եւ ընտանիքիս հետ միասին որոշում կկայացնեմ: Չեմ շտապելու: Հնարավոր է, ամեն ինչ որոշվի հին րոպեում կամ երեք օրում»,- ասել է Նեյմարը:

«Այդ երկու առաջարկները շատ քիչ են տարբերվում իրարից: Սակայն դա ճիշտ է, որ Նեյմարը ջենթլմենական համաձայնության է եկել «Բարսելոնա» տեղափոխվելու վերաբերյալ»,- նշել է «Սանթոսի» փոխնախագահ Օդիլիո Ռոդրիգեսը: