Երգչուհի Գայտանան եւ Հենրիխ Մխիթարյանը երգեցին հայերեն. Տեսանյութ

Ուկրաինայի առաջնության վերջին` 30-րդ տուրում Դոնեցկի «Շախտյորը» 4:0 հաշվով հաղթեց նույն քաղաքի «Մետալուրգին», իսկ Հենրիխ Մխիթարյանը խփեց գոլերից մեկը եւ իր գոլերի քանակը հասցրեց 25-ի:
Իսկ դա նշանակում էր, որ ուկրաինացի երգչուհի Գայտանան պետք է կատարեր իր խոստումը, երբ նա հայտարարել էր, որ եթե Մխիթարյանը այս մրցաշրջանում դառնա 25 գոլի հեղինակ, ապա հայերեն որևէ երգ կկատարի:
Իր խոստումը Գայտանան կատարեց հանդիպումից հետո «Դոնբաս-Արենայում» տոնական միջոցառումների ժամանակ` ի պատիվ «Շախտյորի» չեմպիոնության: Գայտանային ընկերակցեց նաեւ հենց Հենրիխ Մխիթարյանը: