27.05.2013 14:07

Մարկոս Պիցելին տեղափոխվեց «Կրասնոդար»

Մարկոս Պիցելին տեղափոխվեց «Կրասնոդար»

Հայաստանի հավաքականի եւ Կրասնոդարի «Կուբանի» կիսապաշտպան Մարկոս Պիցելին տեղափոխվել է «Կրասնոդար»` վերջինիս հետ կնքելով 2 տարվա պայմանագիր:

Պիցելին արդեն անցել է բուժզննումը եւ կմիանա «Կրասնոդարին» հունիսի 10-ին, երբ թիմը արձակուրդից հետո սկսի նոր մրցաշրջանի նախապատրաստական փուլը:

Նախորդ մրցաշրջանում Պիցելին «Կուբանի» կազմում Ռուսաստանի առաջնությունում 21 խաղ է անցկացրել, դարձել 5 գոլի եւ 6 գոլային փոխանցման հեղինակ: