27.05.2013 15:30

Մեքսիկայի չեմպիոնը որոշվել է զարմանալի վերջաբանի արդյունքում. Տեսանյութ

Մեքսիկայի չեմպիոնը որոշվել է զարմանալի վերջաբանի արդյունքում. Տեսանյութ

Ֆուտբոլում զարմանալի եւ դրամատիկ իրադարձություններով հարուստ են ոչ միայն եվրոպական մրցաշարերը: Նման բան կարող է տեղի ունենալ ամեներեք, որտեղ ֆուտբոլ են խաղում:

Ինչպես օրինակ` Մեքսիկայում: Ֆանտաստիկ վերջաբան է ունեցել Մեքսիկայի չեմպիոնի համար «Կրուզ»-«Ամերիկա»` երկու խաղից բաղկացած եզրափակիչը: Առաջին խաղում «Կրուզը» հաղթել էր 1:0 հաշվով, պատասխան խաղում 20-րդ րոպեին բացել է հանդիպման հաշիվը, ընդ որում, այդ պահին «Ամերիկան» արդեն 10 հոգով էր մնացել: 89-րդ րոպեին «Ամերիկան» հավասարեցնում է հաշիվը, լրացուցիչ ժամանակի վերջին վայրկյաններին հյուրերի ինքնագոլի շնորհիվ հաղթում 2:1 հաշվով, իսկ արդեն 11 մետրանոց հարվածաշարում (Մեքսիկայում հաշվի չեն առնում մրցակցի դաշտում խփած գոլի գործոնը) նվաճում Չեմպիոնի կոչումը: