27.05.2013 17:35

Իբրահիմովիչը սպառնացել է հեռանալ ՊՍԺ-ից

Իբրահիմովիչը սպառնացել է հեռանալ ՊՍԺ-ից

Ֆրանսիայի նորընծա չեմպիոն ՊՍԺ-ի հարձակվող Զլաթան Իբրահիմովիչը հերթական անգամ սպառնացել է հեռանալ թիմից, եթե ՊՍԺ-ն չկարողանա իր մոտ պահել ակումբի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտիին: Հիշեցնենք, որ Անչելոտին կարող է գլխավորել Մադրիդի «Ռեալը»:

«Ես չեմ մնա ՊՍԺ-ում, եթե Անչելոտին հեռանա: Նա հիանալի մասնագետ է եւ ես ցանկանում եմ նրա հետ աշխատել: Եթե Փարիզում հեռահար նպատակներ են հետապնդում, ապա չի կարելի քամուն տալ նման կարգի պրոֆեսիոնալներին ոչ մի պարագայում: Իսկ եթե այստեղ խաղեր են սկսվել, ապա ես դրանց չեմ մասնակցում»,- ասել է Իբրահիմովիչը: