27.05.2013 18:44

«Բարսելոնայի» նոր ռեկորդը. Տեսանյութ

«Բարսելոնայի» նոր ռեկորդը. Տեսանյութ

Իսպանիայի առաջնության նախավերջին` 37-րդ տուրում արտագնա խաղում 2:0 հաշվով հաղթելով «Էսպանյոլին», «Բարսելոնան» սահմանեց 2-րդ տեղում ընթացող թիմից միավորների տարբերության նորր ռեկորդ: Այն բանից հետո, երբ «Ռեալը» 3:3 խաղաց «Ռեալ Սոսյեդադի» հետ, «Բարսելոնան» արդեն 15 միավորով է գերազանցում «Արքայական ակումբին»: Նման տարբերություն Պրիմերայի պատմության ընթացքում դեռեւս չէր եղել, հայտնում է AS-ը:

Բացի այդ, Իսպանիայի առաջնության 38-րդ տուրում «Բարսելոնան» կարող է անհատական ռեկորդ սահմանել եւ կրկնել 2011/2012-ի մրցաշրջանում «Ռեալի» ռեկորդը: Եթե «Բարսելոնան» հաղթի «Ռեալին», ապա կվաստակի 100 միավոր, նույնքան, որքան մադրիդցիները վաստակել էին նախորդ մրցաշրջանում: