28.05.2013 00:30

Տիտո Վիլանովա. Նեյմարը ընտրեց սպորտը, այլ ոչ թե փողը

Տիտո Վիլանովա. Նեյմարը ընտրեց սպորտը, այլ ոչ թե փողը

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Տիտո Վիլանովան մեկնաբանել է բրազիլացի հարձակվող Նեյմարին ձեռք բերելու փաստը:

«Շնորհավորում եմ մեր թիմի ղեկավարությանը այս գործարքի կապակցությամբ: Շնորհավորում եմ նաեւ Նեյմարին. նա նոր ակումբը ընտրեց մարզական սկզբունքից ելնելով, այլ ոչ թե` ֆինանսական:

Վստահ եմ, որ բրազիլացին իրեն լավ կդրսեւորի Եվրոպայում եւ կուժեղացնի «Բարսելոնային»: Նեյմարը հենց այն խաղացողն է, որին մենք ցանկանում էինք ձեռք բերել: Ամեն ինչ սկսվել էր ոչ այսր. պայմանագրի հետ կապված աշխատանքը մենք սկսել էին դեռեւս 2,5 տարի առաջ:

Ակումբը լավ աշխատեց, ինչպես նախորդ տարի Ժորդի Ալբայի դեպքում»,- ասել է Վիլանովան:

Նշենք, որ «Ռեալը» Նեյմարի համար առաջարկում էր 100 միլիոն եվրո եւ 11 միլիոն եվրո աշխատավարձ, սակայն բրազիլացին գերադասեց 50 միլիոն եվրոյի եւ տարեկան 7 միլիոն եվրո աշխատավարձի դիմաց տեղափոխվել «Բարսելոնա»: