28.05.2013 14:52

Վալդեսը եւ Ֆալկաոն մոտ են «Մոնակո» տեղափոխվելուն

Վալդեսը եւ Ֆալկաոն մոտ են «Մոնակո» տեղափոխվելուն

«Ատլետիկոյի» հարձակվող Ռադամել Ֆալկաոն եւ «Բարսելոնայի» դարպասապահ Վիկտոր Վալդեսը մոտ են «Մոնակո» տեղափոխվելուն:

Երկու ֆուտբոլիստն էլ ժամանել են Մոնակո` տրանսֆերի հետ կապված գործարքները ձեւակերպելու համար: Երեկ նրան բուժզննում պետք է անցնեին, թեպետ Վալդեսի գործակալը հերքում է այս տեղեկությունները, հաղորդում է Marca-ն:

Երկու ֆուտբոլիստները «Մոնակոյի» վրա կարժենան մոտ 70 միլիոն եվրո (60 մլն եվրո` Ֆալկաոյի, 10` Վալդեսի):

Հիշեցնենք, որ մրցաշրջանի արդյունքներով «Մոնակոն» նվաճեց Ֆրանսիայի բարձրագույն լիգայի ուղեգիր, իսկ օրերս 70 միլիոն եվրոյի դիմաց այդ ակումբ տեղափոխվեցին «Պորտուի» կիսապաշտպաններ Խամես Ռոդրիգեսը եւ Ժոաու Մոուտինյոն: Ընդհանուր առմամբ, ակումբի սեփականատեր, ռուս միլիարդատեր Դմիտրի Ռիբոլովլեւը մտադիր է ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ ծախսել 200 միլիոն եվրո: