Հայ ֆուտբոլիստները արտերկրում

Նախորդ օրերին արտերկրում հանդես եկող ֆուտբոլիստներից առավել աչքի ընկավ Հենրիխ Մխիթարյանը, որը «Շախտյորի» վերջին խաղում դարձավ գոլի հեղինակ եւ դա նրա 25-րդ գնդակն էր Ուկրաինայի առաջնությունում: Մյուս ֆուտբոլիստների վիճակագրությունը ներկայացնում է ՀՖՖ պաշտոնական կայքը:
Ռոման Բերեզովսկի, Ռուսաստանի Պրեմիեր լիգա, «Դինամո» Մոսկվա-«Վոլգա» Նիժնի Նովգորոդ՝ 0:0, չի մասնակցել հանդիպմանը:
Գևորգ Կասպարով, Իրանի առաջնությունն ավարտվել է:
Հրայր Մկոյան, Չեխիայի առաջնություն, չի խաղում վնասվածքի պատճառով:
Ռոբերտ Արզումանյան, Ղազախստանի առաջնություն, «Ակտոբե»-«Ակժայիկ»՝ 2:0, չի մասնակցել հանդիպմանը:
Վալերի Ալեքսանյան, Իրանի առաջնությունն ավարտվել է:
Լևոն Հայրապետյան, Լեհաստանի առաջնություն, «Լեխիա» Գդանսկ, շարունակում է ապաքինվել վնասվածքից:
Արտյոմ Խաչատուրով, Մոլդովայի առաջնություն, «Շերիֆ» Տիրասպոլ-«Կոստուլենի»` 2:1, չի մասնակցել հանդիպմանը:
Կառլեն Մկրտչյան, Ուկրաինայի առաջնություն, «Շախտյոր» Դոնեցկ-«Մետալուրգ» Դոնեցկ՝ 4:0, փոխարինվել է 76-րդ րոպեին:
Գևորգ Ղազարյան, Ուկրաինայի առաջնություն, «Շախտյոր» Դոնեցկ-«Մետալուրգ» Դոնեցկ՝ 4:0, չի մասնակցել հանդիպմանը:
Հենրիխ Մխիթարյան, Ուկրաինայի առաջնություն, «Շախտյոր» Դոնեցկ-«Մետալուրգ» Դոնեցկ՝ 4:0, խաղացել է 90 րոպե, դարձել է 1 գոլի հեղինակ:
Արթուր Եդիգարյան, Ուկրաինայի առաջնություն, «Վորսկլա»-«Գովեռլա» Ուժգորոդ»՝ 3:0, փոխարինվել է 89 րոպեին:
Արաս Օզբիլիս, Ռուսաստանի Պրեմիեր լիգա, «Կուբան» Կրասնոդար-«Անժի»՝ 1:0, փոխարինվել է 67-րդ րոպեին:
Մարկոս Պիցելլի, Ռուսաստանի Պրեմիեր լիգա, «ԲԿՄԱ»-«Կուբան» Կրասնոդար՝ 0:0, չի մասնակցել հանդիպմանը:
Էդգար Մալաքյան, Չեխիայի առաջնություն, «Դինամո» Չեշկե Բուդեյովիցեն-«Վիսոչինա»՝ 2:1, չի մասնակցել հանդիպմանը:
Զավեն Բադոյան, Բելառուսի առաջնություն, «ԲԱՏԷ»-«Գոմել»՝ 1:2, փոխարինվել է 74-րդ րոպեին:
Նորայր Ասլանյան, Հոլանդիայի առաջնությունն ավարտվել է:
Յուրա Մովսիսյան, Ռուսաստանի Պրեմիեր լիգա, «Սպարտակ» Մոսկվա-«Ալանիա»՝ 2:0, խաղացել է 90-րդ րոպե:
Արթուր Սարկիսով, Ռուսաստանի Պրեմիեր լիգա, «Դինամո» Մոսկվա-«Վոլգա» Նիժնի Նովգորոդ՝ 0:0, չի մասնակցել հանդիպմանը:
Էդգար Մանուչարյան, Ռուսաստանի Ֆուտբոլի ազգային լիգա, չի խաղում վնասվածքի պատճառով:
Միխաիլ Մարկոսով, Ռուսաստանի Ֆուտբոլի ազգային լիգա, «Ուֆա»-«Սպարտակ» Նալչիկ՝ 1:0, փոխարինման է դուրս եկել 84-րդ րոպեին: