Ֆլորենտինո Պերես. Չգիտեմ, թե որքան է «Բարսելոնան» վճարել, բայց մեր վրա Նեյմարը 150 միլիոն եվրո կնստեր

Մադրիդի «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը պատմել է, թե ինչու ակումբը չկարողացավ ձեռք բերել «Սանթոսի» հարձակվող Նեյմարին:
«Նեյմարը ֆանտաստիկ ֆուտբոլիստ է, սակայն նրա տրանսֆերը կխախտեր մեր ակումբի էկոհամակարգը: Մենք կարող էինք նրա հետ երեք տարի առաջ պայմանագիր կնքել, սակայն «Սանթոսը» երկարաձգեց նրա հետ պայմանագիրը:
Չգիտեմ, թե որքան է «Բարսելոնան» վճարել, բայց մեր վրա Նեյմարը 150 միլիոն եվրո կնստեր: Ինչ վերաբերում է Կարվահալին, ապա նա հաջորդ մրցաշրջանում հանդես կգա «Ռեալում»:
Իսկ թե ով կլինի նոր մարզիչը, մենք դեռ չգիտենք: Այդ թեմային չենք անդրադառնա մինչեւ հաջորդ շաբաթ: Ես ցանկանում եմ, որ Զիդանը մեր նոր մարզական նախագծի առաջատարը դառնա»,- ասել է Պերեսը:
Նշենք, որ Զինեդին Զիդանը ամենայն հավանականությամբ զբաղեցնելու «Ռեալի» մարզական տնօրենի պաշտոնը: