28.05.2013 19:33

Սերգեյ Մորոզով. Հենրիխ Մխիթարյանն իր ասպետական արարքի համար ծափահարությունների է արժանի

Սերգեյ Մորոզով. Հենրիխ Մխիթարյանն իր ասպետական արարքի համար ծափահարությունների է արժանի

Ուկրաինայի սպորտի վաստակավոր մարզիչ Սերգեյ Մորոզովը՝ անդրադառնալով Ուկրաինայի առաջնության վերջին տուրում կայացած դոնեցկյան դերբիին՝ «Շախտյոր»-«Մետալուրգ», առանձնահատուկ գովեստի խոսքեր է ասել Հայաստանի հավաքականի եւ «Շախտյորի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի հասցեին:

«Ամբողջ խաղը հիանալի անցկացրեց: Գնդակի համար պայքարում 9 անգամ հաղթող դուրս եկավ, ամենից շատ հարվածեց մրցակցի դարպասի ուղղությամբ: Հատկապես հատուկ ծափահարությունների է արժանի Էդուարդոյի գոլի հետ կապված դրվագի համար, երբ Հենրիխը կարող էր ինքնուրույն գոլ խփել եւ նոր ռեկորդ սահմանել, սակայն գերադասեց ավելի լավ դիրքում գտնվող խաղընկերոջը փոխանցում կատարել: Ասպետական արարք, որն այսօր այնքան էլ հաճապխ չես հանդիպի խաղադաշտում»,- Մորոզովի խոսքն է մեջբերում Terrikon.com-ը: