28.05.2013 20:48

Լուիս Սուարեսը ճանաչվել է «Լիվերպուլի» լավագույն խաղացող

Լուիս Սուարեսը ճանաչվել է «Լիվերպուլի» լավագույն խաղացող

«Լիվերպուլի» ուրուգվայցի հարձակվող Լուիս Սուարեսը թիմի երկրպագուների կողմից ճանաչվել է մրցաշրջանի լավագույն խաղացող:

Սուարեսը ստացել է ձայների 64 տոկոսը՝ առաջ անցնելով «Լիվերպուլի» ավագ Սթիվեն Ջերարդից եւ պաշտպան Ջեյմի Կարագերից:

4-րդ տեղը զբաղեցրել է Դանիել Ագերը, իսկ լավագույն հնգյակը եզրափակել է բրազիլացի կիսապաշտպան Ֆելիպե Կոուտինյոն:

Հիշեցնենք, որ Սուարեսը Անգլիայի Պրեմիեր-Լիգայի վերջին մրցաշրջանում դարձավ 23 գոլի հեղինակ եւ միայն որակազրկման պատճառով չկարողացավ առաջ անցնել լավագույն ռմբարկու՝ «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Ռոբին Վան Պերսիից: