29.05.2013 00:11

Արազ Օզբիլիզը ընդգրկվել է Ռուսաստանի առաջնության տարվա խորհրդանշական հավաքականում

Արազ Օզբիլիզը ընդգրկվել է Ռուսաստանի առաջնության տարվա խորհրդանշական հավաքականում

Հայաստանի հավաքականի եւ Կրասնոդարի «Կուբանի» կիսապաշտպան Արազ Օզբիլիզը ընդգրկվել է Ռուաստանի առաջնության տարվա խորհրդանշական հավաքականում, որը կազմել է հեղինակավոր Sports.ru կայքը:

Կայքը հայ ֆուտբոլիստի վերաբերյալ նշել է. «Այաքսի» դպրոցում թրծվելով, Օզբիլիզը հասել է նրան, որ կարողանում է մեծ արագության տակ վերահսկել գնդակը եւ ցանկացած դիրքից հարվածել դարպասին. դա այն է, ինչ թույլ կտա գերազանցել մրցակիցներին, որտեղ էլ որ լինի: Ռուսաստանն այդ առումով բացառություն չեղավ:

Հայազգի ֆուտբոլիստը Յուրի Կրասնոժանի հայացքի ներքո սրընթաց վարժվեց առաջնությանը, խփեց հաղթական գոլը «Դինամոյին», «Սպարտակի» հետ խաղում փրկեց թիմին պարտությունից եւ վերածվեց կրասնոդարյան գրոհների հանճարի: Օզբիլիզի ոգեշնչող խաղը «Կուբանին» որոշակի բացառիկություն հաղորդեց եւ որոշակի հմայք, որով նախկինում այս թիմը չէր կարող պարծենալ»,- եզրափակել է կայքը: