Ֆալկաոն «Մոնակոյում» կվաստակի տարեկան 14 միլիոն եվրո

«Մոնակոյի» ղեկավարությունը վերջնական պայմանավորվածություն է ձեռք բերել Մադրիդի «Ատլետիկոյի» հարձակվող Ռադամել Ֆալկաոյի տեղափոխության շուրջ: Վերջինիս տրանսֆերը կազմել է 45 միլիոն եվրո, հայտնում է AS-ը:
Կոլումբիայի հավաքականի հարձակվողի հետ պայմանագիրը նախատեսված է 4 տարով, իսկ Ֆալկաոյի աշխատավարձը կկազմի տարեկան 14 միլիոն եվրո:
Նշենք, որ երեկ Ֆալկաոն արդեն բուժզննում է անցել «Մոնակոյում», ինչպես նաեւ հանդիպել ակումբի սեփականատեր Դմիտրի Ռիբոլովլեւի հետ:
Այս մրցաշրջանում Ֆալկաոն Իսպանիայի առաջնության 34 խաղի է մասնակցել եւ դարձել 28 գոլի հեղինակ: