29.05.2013 15:42

Սերգեյ Գալիցկի. Մենք Մովսիսյանին բաց թողեցինք մի քանի պատճառով

Սերգեյ Գալիցկի. Մենք Մովսիսյանին բաց թողեցինք մի քանի պատճառով

«Կրասնոդարի» նախագահ Սերգեյ Գալիցկին անդրադարձել է ակումբից Յուրա Մովսիսյանի հեռանալու փաստին:

«Մենք Մովսիսյանին մի քանի պատճառով բաց թողեցինք: Նախ, մեզ աշխատավարձերում դիսբալանս հարկավոր չէր: Երկրորդ. ճիշտ չէ ակումբում պահել խաղացողի, որը ավելի հեղինակավոր թիմում հանդես գալու հնարավորություն ունի: Ֆուտբոլի դարը կարճ է: Մոսկվայի «Սպարտակը» բրենդ է: Յուրան ցանկացավ հեռանալ այնտեղ, եւ մենք նրան պահելու առանձնապես փորձեր էլ չարեցինք: Ավելին, մենք նրա համար հպարտ եւ ուրախ էինք: Նա դարձավ լավագույն ռմբարկու Վանդերսոնի հետ միասին, որը մեր մոտ է խաղում եւ Յուրային վատ չփոխարինեց: Մովսիսյանին բաց թողեցինք միայն այն ժամանակ, երբ նրան փոխարինող գտանք»,- ասել է Գալիցկին «Дождь» հեռուստաալիքի եթերում: