02.06.2013 16:39

Ահմադինեժադի ուղղաթիռը հարկադրական վայրէջք է կատարել

Ահմադինեժադի ուղղաթիռը հարկադրական վայրէջք է կատարել

Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադին տեղափոխող ուղղաթիռը հարկադրական վայրէջք է կատարել երկրի հյուսիս-արեւելքում, տեղեկացնում է Agence France-Presse –ը` վկայակոչելով նախագահի մամուլի ծառայությունը: Ահմադինեժադը չի տուժել: Հարկադրական վայրէջքի պատճառը անսարքությունն է, որի բնույթի մասին մամուլի ծառայության հաղորդագրության մեջ նշված չէ: Իրանի նախագահը մեկնում էր տարածաշրջանում երեք նոր ճանապարհների եւ երկրի ամենաերկար թունելի բացման արարողությանը մասնակցելու: Ուղղաթիռի խափանումը չի խանգարել, որպեսզի Ահմադինեժադը հասնի եւ մասնակցի արարողությանը: Դրանից հետո նա Թեհրան է վերադարձել ավտոմեքենայով