06.06.2013 13:43

Ֆլորենտինո Պերես. Եթե Մոուրինյոն նվաճեր Չեմպիոնների լիգան, ապա կմնար «Ռեալում»

Ֆլորենտինո Պերես. Եթե Մոուրինյոն նվաճեր Չեմպիոնների լիգան, ապա կմնար «Ռեալում»

«Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը պատմել է այն մասին, թե որ դեպքում Ժոզե Մոուրինյոն կմնար ակումբում, ինչպես նաեւ կարծիք է հայտնել Կառլո Անչելոտիի մասին, որը կարող է գլխավոր «Ռեալը»:

«Եթե Մոուրինյոն նվաճեր Չեմպիոնների լիգան եւ Իսպանիայի Գավաթը, ապա կմնար մեր մոտ: Նրա եւ Կրիշտիանու Ռոալդուի միջեւ հարաբերությունները նորմալ էին, թեպետ դա չի նշանակում, որ ամեն ինչ միշտ հարթ էր:

Ինչ վերաբերում է Անչելոտիին, ապա նա շատ հարմար է «Ռեալի» կուլտուրային: Բացի այդ, նա գիտի, թե ինչպես կառավարել նման ֆուտբոլիստներին»,- ասել է Պերեսը: