06.06.2013 14:42

«Տորպեդոյի» նախկին ֆուտբոլիստը հետախուզման մեջ է սպանության համար

«Տորպեդոյի» նախկին ֆուտբոլիստը հետախուզման մեջ է սպանության համար

Մոսկվայի «Տորպեդոյի» նախկին պաշտպան Միխայիլ Ռեկուդանովի նկատմամբ հետախուզություն է հայտարարվել սպանության համար:

Հետաքննության տվյալներով, 28-ամա ֆուտբոլիստը սպանել է Ղրղզստանի մի քաղաքացու: Զոհի մարմնի վրա հայտնաբերվել է դանակի վեց հարվածից ստացված վնասվածքներ:

Միջադեպը տեղի է ունեցել մայիսի 23-ի առավոտյան, երբ Ռեկուդանովը ընկերների հետ միասին նշում էին ընկերոջ հաջող ավարտական քննությունները:

Վերջին թիմը, որտեղ Ռեկուդանովը հանդես էր գալիս, «Մետալուրգ-Օսկոլն» էր՝ Ռուսաստանի երկրորդ դիվիզիոնից: