06.06.2013 16:11

Անչելոտին «Ռեալը» պաշտոնապես կգլխավորի 48 ժամվա ընթացքում

Անչելոտին «Ռեալը» պաշտոնապես կգլխավորի 48 ժամվա ընթացքում

ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին մոտ ժամանակներս պաշտոնապես կհայտարարվի Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ: Այսօր կկայանա Անչելոտիի որոշիչ հանդիպումը փարիզյան ակումբի հետ, որտեղ կողմերը պետք է համաձայնության գան պայմանագիրը խզելու շուրջ: Մնացած հարցերը պետք է լուծվեն 48 ժամվա ընթացքում, հաղորդում է AS-ը:

«Ես ոչինչ չգիտեմ այդ ամենի մասին»,- լրագրողների հարցին ի պատասխան նշել է Անչելոտին: