06.06.2013 18:47

Մեսութ Օզիլ. Միայն Ռոնալդուն է արժանի «Ոսկե գնդակին»

Մեսութ Օզիլ. Միայն Ռոնալդուն է արժանի «Ոսկե գնդակին»

«Ռեալի» գերմանացի կիսապաշտպան Մեսութ Օզիլը հայտարարել է, որ այյս տարի «Ոսկե գնդակը» պետք է ստանա իր թիմակից Կրիշտիանու Ռոնալդուն:

«Նա մեր թիմի համար շատ կարեւոր խաղացող է, որը խաղացել է մրցաշրջանի գրեթե բոլոր հանդիպումներում՝ անկախ մրցաշարի կարեւորությունից:

Ես ամեն օր տեսնում եմ, թե ինչպես է նա մարզվում: Կրիշտիանուն լավագույնն է: Հայցում եմ իմ հավաքականի խաղընկերների ներողամտությունը, բայց նա Եվրոպայի լավագույն խաղացողն է: Միայն Ռոնալդուն է արժանի «Ոսկե գնդակին»,- ասել է Օզիլը:

Հիշեցնենք, որ Ռոնալդուն արժանացել է «Ոսկե գնդակին» 2008 թվականին՝ հանդես գալով «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում, իսկ դրանից հետո մրցանակը շնորհվել է միայն «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսիին: