06.06.2013 23:05

Հայաստանի երիտասարդական հավաքականը պարտվեց Իսլանդիային

Հայաստանի երիտասարդական հավաքականը պարտվեց Իսլանդիային
Լուսանկարը եւ տեսանյութը՝ Armsport.am-ի

Ֆուտբոլի Հայաստանի մինչեւ 21 տարեկանների հավաքականը Եվրոպայի 2015թ. առաջնության ընտրական մրցաշարի մեկնարկային խաղում սեփական հարկի տակ 1:2 հաշվով պարտություն կրեց Իսլանդիայի հավաքականից:

Ոչ դիտարժան այս խաղում իսլանդացիները երկու անգամ աչքի ընկան խաղակեսերի վերջին րոպեներին եւ երկու անգամ էլ գոլը խփեց Ատլասոնը: Հայաստանի հավաքականից 67-րդ րոպեին պատասխան գնդակը խփել էր Աշոտ Սարդարյանը:

Իսլանդացիները այս հաղթանակից հետո 6 միավորով ստանձնեցին խմբի առաջատարի դիրքը: Բացի Հայաստանից եւ Իսլանդիայից, այս խմբում ընդգրկված են նաեւ Ֆրանսիան, Բելառուսը եւ Ղազախստանը:

Եվրոպայի 2015թ. առաջնության ընտրական մրցաշար

10-րդ խումբ

Հայաստան – Իսլանդիա՝ 1:2

Աշոտ Սարդարյան, 67, – Էմիլ Ատլասոն, 45, 90