07.06.2013 13:34

Այսօր տեղի կունենա Հայաստան-Մալթա հանդիպումը

Այսօր տեղի կունենա Հայաստան-Մալթա հանդիպումը

Այսօր 2014թ. Աշխարհի առաջնության ընտրական մրցաշարի եվրոպական B խմբում Հայաստանի հավաքականը սեփական հարկի տակ ընդունելու է Մալթայի հավաքականին: Ավելորդ է ասել, որ միայն հաղթանակ է անհրաժեշտ մեր հավաքականին՝ խմբում 2-րդ տեղի համար թեկուզ տեսական հնարավորություններ պահպանելու համար:

Իհարկե, Մալթան դա ոչ Չեխիա է, ոչ էլ՝ հատկապես Իտալիան, սակայն երեկ Իսլանդիայի երիտասարդական հավաքականը 2:1 հաշվով հաղթեց մեր երիտասարդների ընտրանուն եւ ցույց տվեց, որ թե ինչ կարող է լինել, եթե թերագնահատում ես մրցակցին: Հուսանք, որ նույնը չի կրկնվի այսօր:

Նշենք, որ Հայաստանի հավաքականը համարվում է այսօրվա հանդիպման բացահայտ ֆավորիտ. «Վիվառո» բուքմեյքերական ընկերությունը մեր հավաքականի հաղթանակը գնահատում են 1.26, ոչ-ոքին՝ 5.40, Մալթայի հավաքականի հաղթանակը՝ 11.50 գործակցով:

Հիշեցնենք, որ հանդիպումը կմեկնարկի ժամը 20:00-ին: