07.06.2013 15:12

Սարգիս Ադամյանը միացել է ազգային հավաքականին

Սարգիս Ադամյանը միացել է ազգային հավաքականին

Այսօր Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում տեղի կունենա Աշխարհի գավաթի 2014 թ. խաղարկության ընտրական փուլի Հայաստան-Մալթա հանդիպումը: Ինչպես հայտնում է ՀՖՖ պաշտոնական կայքը, երեկ կայացած Հայաստան-Իսլանդիա մինչև 21 տարեկանների հավաքականների հանդիպումից (1:2) հետո երիտասարդական հավաքականի ֆուտբոլիստ Սարգիս Ադամյանը միացել է ազգային հավաքականին և ընդգրկվել է Մալթայի դեմ խաղին պատրաստվող ֆուտբոլիստների ընդհանուր հայտացուցակում: