07.06.2013 17:13

Հայաստանի հավաքականի հավանական կազմը Մալթայի հետ խաղում

Հայաստանի հավաքականի հավանական կազմը Մալթայի հետ խաղում

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականն այսօր 20:00-ին հյուրընկալելու է Մալթայի ընտրանուն:

Ըստ Armsport.am-ի աղբյուրների, այսօրվա խաղում Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմում չի լինելու  Մոսկվայի «Սպարտակի» հարձակվող Յուրա Մովսիսյանը:

Հայաստանի հավաքականի երեկվա փակ մարզմանը հիմնական կազմն ունեցել է այսպիսի տեսք. Ռոման Բերեզովսկի, Վալերի Ալեքսանյան, Ռոբերտ Ազրումանյան, Տարոն Ոսկանյան, Կամո Հովհաննիսյան, Կառլեն Մկրտչյան, Հենրիխ Մխիթարյան, Դավիթ Մանոյան, Արազ Օզբիլիս, Մարկոս Պիզելի, Էդգար Մանուչարյան:

Ավելացնենք, որ Յուրա Մովսիսյանը մեկ դեղին քարտ ունի և 2-րդը ստանալու դեպքում կորակազրկվի 1 խաղով: