07.06.2013 17:52

Բունդեսլիգան դարձել է ամենաշահութաբեր եվրոպական առաջնությունը

Բունդեսլիգան դարձել է ամենաշահութաբեր եվրոպական առաջնությունը

Գերմանիայի առաջնությունը 2011/12 մրցաշրջանի արդյունքներով դարձել է ամենաշահութաբերը Եվրոպայում, նշված է Deloitte ընկերության զեկույցում:

Բունդեսլիգայի ակումբների ընդհանուր շահույթը կազմել է 154 միլիոն ֆունտ: Այդ ցուցանիշով երկրորդը անգլիական պրեմիեր-լիգան է՝ 98 միլիոն ֆունտ:

Նշենք, ոև Բունդեսլիգայի ակումբների համախառն եկամոտը կազմել է 1,85 միլիարդ եվրո: Սա Եվրոպայում 2-րդ ցուցանիշն է. առաջինն այդ ցուցանիշով Անգլիայի առաջնությունն է՝ 2,97 մլրդ եվրո:

Եկամուտների ցուցանիշով հինգ առաջատար առաջնությունները հետեւյալն են.

  1. Անգլիայի առաջնություն – 2,97 մլրդ եվրո
  2. Գերմանիայի առաջնություն – 1,85
  3. Իսպանիայի առաջնություն – 1,73
  4. Իտալիայի առաջնություն – 1,6
  5. Ֆրանսիայի առաջնություն – 1,11