07.06.2013 19:04

Դժգոհ են բոլորը, բողոքում են քչերը (ֆոտոշարք)

Դժգոհ են բոլորը, բողոքում են քչերը (ֆոտոշարք)

Վերջին օրերին քաղաքում բողոքի ակցիաները չեն դադարում: Արցախյան ազատամարտի մասնակիցները արդեն շուրջ մեկ ամիս շարունակվող բողոքի ակցիաներով պահանջում են բարձրացնել կենսաթոշակները մինչև 200 հազար դրամ, քանի որ այսօրվա մոտավորապես 70 հազար դրամով չեն կարողանում լուծել իրենց տարրական կենցաղային խնդիրները: Եվ ահա այսօր՝ կառավարության շենքի դիմաց ցույցերի երրորդ օրը, նրանց վերջապես հաջողվել է հանդիպել վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ: Վերջինս հանձնարարել է պաշտպանության նախարարությանը մանրամասն ուսումնասիրել սոցիալական ծրագրերում ներգրավված ազատամարտիկների ցուցակները և դրանցում իրականացնել անհրաժեշտ ճշգրտումներ:

Մեկ այլ բողոքի ակցիա անց է կացվել գազի գնի հետ կապված: Հիշեցնենք, որ այսօր Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը սահմանել է գազի և էլեկտրաէներգիայի սակագինը: Epress.am-ի փոխանցմամբ՝ հանձնաժողովի շենքի մոտ հսկողություն իրականացնող ոստիկանները, պատ կազմած՝ արգելել են ակտիվիստներին ներս մտնել, ասել են, որ իրենք կատարում են ՀԾԿՀ-ի հրահանգը և ներս են թողնում միայն նրանց, ում անունները նշված են հանձնաժողովի կողմից տրամադրված ցուցակում: Ակցիայի այն մասնակիցները և լրագրողները, ովքեր չեն կարողացել մուտք գործել շենք ու դրա համար որևէ բացատրություն չեն ստացել, ի նշան բողոքի՝ երթով Սարյան 22 հասեցում գտնվող Հանձնաժողովի շենքից շարժվել են նախագահական նստավայր՝ Բաղրամյան 26: Երթի ամբողջ ընթացքում ակտիվիստները քաղաքացիներին իրազեկել են գազի գնի թանկացման հնարավոր հետևանքների մասին և կոչ են արել միանալ իրենց: Ակցիան շարունակվել է նախագահական նստավայրի դիմացի մայթին, որտեղ նախաձեռնության անդամները ստորագրահավաք  են սկսել՝ պահանջելով ՀԾԿՀ-ի հրաժարականը:

Իրենց աշխատավարձերը պահանջելու են այսօր դուրս եկել սնանկացած «Արմավիա» ավիաընկերության նախկին աշխատակիցները, այս անգամ՝ ընկերության գրասենյակի դիմաց: Նրանք պահանջում են վճարել իրենց 7 ամսվա աշխատավարձը, ինչպես նաև 2010 թվականից կուտակված օրապահիկներն ու արձակուրդայինների գումարը։ «7օր»-ի հետ զրույցում «Արմավիայի» արդեն նախկին բորտ-ուղեկցորդուհի Լիլիթ Կարապետյանն ասել էր, որ մոտ 40 օդաչու արդեն արտագաղթել է, բորտ-ուղեկցորդներից 10-ն էլ, եթե ոչ ավելին, մեկնել են երկրից և այլ ընկերություններում են աշխատում։ Նշենք, որ նախկինում նրանք բողոքի ակցիա են անցկացրել նախագահական նստավայրի դիմաց:

Այսօր նախագահական նստավայրի մոտ են հավաքվել նաև «Հայկական ավիաուղիներ» ՓԲԸ-ում աշխատանքային պարտականություններ կատարելիս առողջությանը պատճառված վնասի արդյունքում հաշմանդամ դարձած օդաչուները: Նրանց կենսաթոշակի հարցն արդեն երկար ժամանակ է՝ լուծում չի ստանում: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, «Հայկական ավիաուղիների» սնանկ ճանաչվելուց հետո, այն պարագայում, երբ կազմակերպությունը իրավահաջորդ չունի, օդաչուների կենսաթոշակը վճարում էր պետությունը՝ մինչև 2004 թվականը: 2004 թվականից սկսած, կառավարության որոշման համաձայն՝ դադարեցվել է օդաչուներին թոշակի տրամադրման գործընթացը:

Քաղաքացիներն այս օրերին դուրս են եկել փողոց նաև ի պաշտպանություն 70-ամյա Ամալյա Նազարեթյանի: Երևանի Կոմիտաս 56 հասցեի 115 բնակարանի բնակչուհուհուն հարկադրաբար տեղափոխել են հոգեբուժարան, հարևանները պնդում են, որ նա առողջ է:  Ըստ մամուլի հրապարակումների, կինը մինչ այդ լարված հարաբերություններ է ունեցել իր բնակարանի ներքեւում գտնվող «Իդեալ» խանութի տնօրինության հետ: Հետագայում պարզվել է, որ նրան հոգեբուժարան տեղափոխելու համար «ջանացել են» հարեւանությամբ գտնվող «Կոմիտաս» սրճարանի 4 աշխատակիցները: Նրան հոգեբուժարանից դուրս գրելու պահանջով բողոքի ակցիա անց է կացվել կառավարության շենքի մոտ, երեկ էլ Կոմիտասում գտնվող «Իդեալ» խանութի:

Առաջիկայում՝ հունիսի 10-ին եւ 11-ին, 150-ից ավելի փաստաբաններ դատադուլ կանեն: Նրանք այդ օրերին չեն մասնակցի որեւէ քննչական գործողության, չեն ներկայանա դատական նիստերին՝ այդ կերպ իրենց բողոքն արտահայտելով Վճռաբեկ դատարանի կողմից գործերը վարույթ չընդունելու որոշումների դեմ: Փաստաբանները բողոքում են, որ ՀՀ վճռաբեկ դատարանի կողմից բողոքները վարույթ չեն ընդունվում ու վերադարձվում են: Նաեւ վճռաբեկ դատարանը երբեմն կայացնում է իր նախկին որոշումներին ուղղակիորեն հակասող նորանոր որոշումներ՝ առանց պատճառաբանելու, թե ինչու է շեղվում սեփական նախադեպերից:

Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչներն այսօր կրկին պահանջել են ազատ արձակել քաղբանտարկյալներին:  Ինչպես և ամեն ուրբաթ, գլխավոր դատախազության շենքի դիմաց բողոքի ակցիա է անկացվել՝ ի պաշտպանություն ազատազրկման դատապարտված Հայ ազգային կոնգրեսի չորս երիտասարդ ակտիվիստների: Նրանց գործն այժմ Վերաքննիչ դատարանում է: 


01
01
01
01
01
01
01
01
01
01
01
01
01
01
01
01
01
01
01
01
01
01
01
01
01
01
01
01
01
01
01
01
01
01