07.06.2013 22:00

Ի՞նչ են գրում կայքերը (օրվա ամենաընթերցված լուրերը)

Ի՞նչ են գրում կայքերը (օրվա ամենաընթերցված լուրերը)

iLur.am-ը ներկայացնում է խմբագրության ընտրած հինգ լրատվական կայքերի՝ երեկոյան ժամը 8-ի դրությամբ օրվա ամենաընթերցված լուրը: Եվ այսպես.

Aravot.am –ը «Սուրեն Խաչատրյանի տան մոտ տեղի ունեցածի տեսագրությունը հանրության սեփականությունն է դարձել» վերնագրի ներքո ներկայացնում է «Ա1+»-ի բացառիկ տեսանյութը՝ վերցված Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ «Լիսկա» Խաչատրյանի տան մոտ հունիսի 1-ի երեկոյան արված տեսագրությունից:

Շարունակությունը

News.am - «Ես լավ եմ, ապաքինվում եմ. Արտակ Բուդաղյան»

Ես լավ եմ, ապաքինվում եմ: Այս մասինNEWS.am-ի թղթակցին հայտնեց Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի տան մոտ տեղի ունեցած աղմկահարույց կրակոցների հետեւանքով հրազենային վիրավորում ստացած ԼՂՀ N զորամասի հրամանատար, գնդապետ Արտակ Բուդաղյանը: NEWS.am-ի թղթակցի զինվորական հոսպիտալ այցելության ժամանակ Արտակ Բուդաղյանը հրաժարվեց հարցազրույց տալ, սակայն հայտնեց մի քանի բան:

Շարունակությունը

 

Tert.am - «Այո, «Բենթլին» ինձ համար սովորական բան է, բայց հեծանիվն այդքան էլ սովորական բան չէ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյան»

The Yerevan Times-ը հարցազրույց է վերցրել Հայ առաքելական եկեղեցու Արարատյան թեմի առաջնորդական փոխանորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանից, ում անունը պարբերաբար տարբեր սկանդալային պատմությունների հետ է կապվում, իսկ վերջին առիթը Hetq.am էլեկտրոնային կայքում հրապարակված «Ովքեր են Փայլակ Հայրապետյանի ունեզրկման հեղինակները. օֆշորային եռյակը» վերնագրված հոդվածն էր, ըստ որի բարձրաստիճան հոգևորականը ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի և գործարար Աշոտ Սուքիասյանի հետ միասին տիրապետում են Կիպրոսում գրանցված օֆշորային մի ընկերության բաժնեմասերի։

Շարունակությունը

 

Shamsjyan.com - «21-ամյա վարորդը հեռուստաաշտարակի մոտ Toyota Corolla-ով գլխիվայր շրջվել է»

 Այսօր՝ հունիսի 7-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։

Շարունակությունը

 

1in.am - «Երեք գեղեցկուհիներ, որոնք կարող են լինել Պուտինի սիրուհին»

Ռուսաստանի նախագահի ամուսնալուծության մասին հայտարարության տարածումից հետո Վլադիմիր Պուտինի անձնական կյանքը շատերին է սկսել հետաքրքրել: IVONA պարբերականը որոշել է հիշեցնել այն վառ ու հայտնի աղջիկների մասին, որոց համարում են Վլադիմիր Վլադիմիրովիչի սիրուհիները:
Շարունակությունը

 

Իսկ iLur.am-ի ընթերցողներին ամենից շատ հետաքրքրել է օրվա խմբագրականը՝ «Բրդյա գուլպա գործեք, սեւ հաց չորացրեք»

Կդատե՞ն Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանին, դարակներից կհանե՞ն նախկինում կատարած իր հանցագործությունների հաստլիկ տրցակը, թե՞ կփորձեն մի քանի ձեռքի տակով անցած տեսանյութի օգնությամբ նրան եւ նրա ընտանիքին հագցնել զոհի պատմուճանը՝ ապագան ցույց կտա: Բաղրամյան 26-ն ապօրինաբար սեփականաշնորհած պարոնը պետք է հաշվարկի՝ դեռ անհրաժե՞շտ են իրեն Լիսկայի ծառայությունները, թե՞ մի Լիսկա ավելի, մի Լիսկա պակաս՝ էական չէ:

Շարունակությունը