08.06.2013 20:06

Ուեյն Ռունին բանակցություններ է վարում երկու ակումբների ներկայացուցիչների հետ

Ուեյն Ռունին բանակցություններ է վարում երկու ակումբների ներկայացուցիչների հետ

«Մանչեսթեր Յունայթեդի» եւ Անգլիայի հավաքականի հարձակվող Ուեյն Ռունին բանակցություններ է վարել երկու ակումբների ղեկավարների հետ, հայտնում է Goal.com-ը:

27-ամյա հարձակվողը պատրաստ է լքել «Մանչեսթեր Յունայթեդը»: Նրան ձեռք բերելու հավակնորդների թվում նշվում են «Չելսին», «Ռեալը», ՊՍԺ-ն, «Մոնակոն» եւ հատկապես «Արսենալը», որը մտադրվել է իրականացնել իր պատմության ընթացքում ամենախոշոր տրանսֆերային գործարքները:

Նշվում է, որ Ռունիի համար «ՄՅՈւ»-ն լքելու հիմնական պատճառ է հանդիսացել Դեւիդ Մոյեսին ակումբի գլխավոր մարզիչ նշանակելու հանգամանքը:

Transfermarkt կայքը Ռունիի արժեքը գնահատում է 65 միլիոն ֆունտ: