10.06.2013 19:42

«Վալենսիայի» կիսապաշտպանը դարձավ Յուրա Մովսիսյանի թիմակիցը

«Վալենսիայի» կիսապաշտպանը դարձավ Յուրա Մովսիսյանի թիմակիցը

«Վալենսիայի» արգենտինացի կիսապաշտպան Տինո Կոստան տեղափոխվել է Մոսկվայի «Սպարտակ»:

Յուրա Մովսիսյանի թիմը Կոստայի համար վճարել է 6,5 միլիոն եվրո:

Ինքը՝ Տինո Կոստան իր թվիտերում այդ առթիվ նշել է. «Նոր ակումբ, նոր փուլ իմ կարիերայում: Հաճելիորեն հուզված եմ»:

Նշենք, որ «Վալենսիայի» կազմում Տինո Կոստան նախորդ մրցաշրջանում 31 հանդիպում էր անցկացրել, խփել մեկ գնդակ եւ կատարել 6 գոլային փոխանցում: