11.06.2013 14:52

Ֆլորենտինո Պերես. Ես հասկանում եմ, թե ինչու են Չավին եւ Ինյեստան զայրացած Մոուրինյոյի վրա

Ֆլորենտինո Պերես. Ես հասկանում եմ, թե ինչու են Չավին եւ Ինյեստան զայրացած Մոուրինյոյի վրա

Մադրիդի «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերես մեկնաբանել է «Բարսելոնայի» կիսապաշտպաններ Անդրես Ինյեստայի եւ Չավիի քննադատական արտահայտությունները «Ռեալի» նախկին գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի հասցեին:

«Ես հասկանում եմ, թե ինչու են Չավին եւ Ինյեստան զայրացած Մոուրինյոյի վրա, չէ՞ որ վերջին հինգ Սուպերկլասիկոներից եւ ոչ մեկում նրանք հաղթանակ չեն տարել:

Մոուրինյոն ճիշտ է ասում, որ «Բարսելոնայի» գերիշխանությունն ավարտվեց»,- ասել է Պերեսը: