11.06.2013 16:50

«Ռեալը» պատրաստ է Կավանիի համար վճարել 63 միլիոն եվրո

«Ռեալը» պատրաստ է Կավանիի համար վճարել 63 միլիոն եվրո

Մադրիդի «Ռեալը» բանակցությունների հերթական փուլն է անցկացրել «Նապոլիի» հարձակվող Էդինսոն Կավանիի ներկայացուցիչների հետ, տեղեկացնում է Marca-ն:

«Արքայական» ակումբը փորձում է պայմանավորվել ֆուտբոլիստի տրանսֆերի շուրջ, որը գնահատվում է 63 միլիոն եվրո: Ավելի վաղը տեղեկություններ կային, որ մադրիդցիները պատրաստ են վճարել 50 միլիոն եվրո, գումարած իրենց հարձակվող Գոնսալո Իգուաինին: Սակայն «Նապոլին» մերժել է այդ առաջարկը: Մեծ հավանականությամբ, «Ռեալը» ի վերջո ստիպված է լինելու ուրուգվայցու համար վճարել պահանջվող ամբողջ գումարը: