08.10.2012 16:32

Բակո Սահակյանը հանդիպել է Խաչատուրովին

Բակո Սահակյանը հանդիպել է Խաչատուրովին

ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանն այսօր հանդիպում է ունեցել ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ Յուրի Խաչատուրովի հետ: Այդ մասին iLur.am-ին տեղեկացնում են ԼՂՀ նախագահի մամլո ծառայությունից:

Հանդիպմանը, որին ներկա են եղել նաեւ ԼՂՀ պաշտպանության նախարար Մովսես Հակոբյանն ու ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ Էնրիկո Ապրյամովը, քննարկվել են բանակաշինությանը եւ այդ ոլորտում երկու հայկական պետությունների համագործակցությանը վերաբերող հարցեր: