12.06.2013 15:38

Քննչական բաժանմունքի պետը ձերբակալվել է. փաստաբանի միջոցով կաշառք է պահանջել

Քննչական բաժանմունքի պետը ձերբակալվել է. փաստաբանի միջոցով կաշառք է պահանջել

Պաշտպանության նախարարության քննչական ծառայության մարզային բաժանմունքի պետը ձերբակալվել է կաշառք պահանջելու կասկածանքով։ «Փաստինֆո» գործակալության ունեցած հավաստի տեղեկությունների համաձայն՝ բաժանմունքի պետը, մասնավորապես՝ փաստաբանի միջոցով, գումար է պահանջել մի սպայից։

Քննությանը մոտ կանգնած գործակալության աղբյուրների փոխանցմամբ՝ գործը բացահայտվել է զինվորական դատախազության ձեռնարկած միջոցառումների հիման վրա։ Սպայի վերաբերյալ նյութերի ուսումնասիրության արդյունքում պարզելով, որ առկա են գործը կարճելու հիմքեր՝ հսկողություն իրականացնող զինվորական դատախազությունը համաձայնել էր գործը կարճել, ինչն էլ   քննչական բաժանմունքի պետը փորձել է «իրացնել» եւ փաստաբանի միջոցով սպայից գումար պահանջել՝  գործը կարճելու պատճառաբանությամբ։ Այս մասին հայտնի է դարձել  դատախազությանը,  եւ մշակված միջոցառումների արդյունքում բաժանմունքի պետը ձերբակալվել է։