08.10.2012 17:43

Գրանցվել է հրադադարի ռեժիմի խախտումների նվազում

Գրանցվել է հրադադարի ռեժիմի խախտումների նվազում

Սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 6-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում նկատվել է հրադադարի ռեժիմի խախտումների և կրակոցների նվազում` նախորդ շաբաթվա համեմատ: Այս մասին iLur.am-ին հայտնում են ԼՂՀ Պաշտպանության բանակի լրատվության և քարոզչության բաժնից:

Նշված ժամանակահատվածում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել էշուրջ 200 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 700 կրակոց (նախորդ շաբաթ խախտումների քանակը կազմել է 250, իսկկրակոցներինը`1300):

ՊԲ առաջապահ զորամասերը հիմնականում ձեռնպահ են մնացել պատասխան գործողություններից և վստահորեն իրականացրել մարտական հերթապահություն: Հակառակորդի կողմից արձանագրված խախտումների արդյունքում հայկական կողմը կորուստներ չի ունեցել: