13.06.2013 20:18

Կրիշտիանու Ռոնալդու. Ես «Ռեալի» հետ պայմանագիրը չեմ երկարաձգել

Կրիշտիանու Ռոնալդու. Ես «Ռեալի» հետ պայմանագիրը չեմ երկարաձգել

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն հայտարարել է, որ ակումբի հետ պայմանագրի երկարաձգման մասին տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը:

«Ռեալի» հետ պայմանագրի երկարաձգման մասին բոլոր տեղեկությունները կեղծ են»,- գրել է Ռոնալդուն Ֆեյսբուքի իր էջում:

Հիշեցնենք, որ Պորտուգալիայի հավաքականի առաջատարը օրերս հայտարարել է, որ ակումբի ղեկավարության հետ բանակցությունների համար չի անհանգստանում:

Նշենք, որ տարբեր տեղեկություններով, Ռոնալդուն պահանջում է իր աշխատավարձը բարձրացնել մինչեւ տարեկան 18 միլիոն եվրո եւ իր իմիջային իրավունքների եկամուտների 100 տոկոսը:

Ռոնալդուի այդ պահանջները պատրաստ են կատարել ֆրանսիական ՊՍԺ-ն, «Մոնակոն» եւ մասամբ նաեւ «Մանչեսթեր Յունայթեդը»: