13.06.2013 21:28

Կիրիլ Դեմենտեւ. Նիկիտա Սիմոնյանը թույլ եւ երկերեսանի չինովնիկ է

Կիրիլ Դեմենտեւ. Նիկիտա Սիմոնյանը թույլ եւ երկերեսանի չինովնիկ է

Ռուսաստանում բավական սուր եւ բուռն բանավեճեր են ընթանում Ռուսաստանի Ֆուտբոլային Միության (ՌՖՄ) կազմած եւ հրապարակած՝ մրցաշրջանի 33 լավագույն ֆուտբոլիստների ցանկի շուրջ: Այս թեմային iLur.am-ը արդեն անդրադարձել է, թե ինչպես են ցանկում ընդգրկվել Ռուսաստանի առաջնությունը տապալած մի շարք ֆուտբոլիստներ, փոխարենը տեղ չեն գտել իրենց փայլուն դրսեւորած բազմաթիվ ֆուտբոլիստներ՝ այդ թվում Արազ Օզբիլիզը, Ռուսաստանի առաջնության լավագույն ռմբարկու (Յուրա Մովսիսյանի հետ միասին) Վանդերսոնը եւ այլն:

Ռուսաստանում այս ցանկը խիստ քննադատության է ենթարկվել: Մասնավորապես, НТВ+-ի մարզական մեկնաբան Կիրիլ Դեմենտեւը նույնպես քննադատել էր այդ ցանկը, որին ի պատասխան  ՌՖՄ-ի փոխնախագահ Նիկիտա Սիմոնյանը Դեմենտեւին խորհուրդ է տվել վարել միայն կանանց ֆուտբոլը, քանի որ նրա ձայն բարալիկ է:

«Նիկիտա Սիմոնյանը անձամբ չեմ պատրաստվում պատասխանել: Յուրաքանչյուրն իր գործն է անում: Սիմոնյանն իմ համար մեծ ֆուտբոլիստ եւ մարզիչ է, եւ թույլ, զգույշ, երկերեսանի չինովնիկ: Որն իրեն լավ է զգում ցանկացած վարչակարգի եւ նախագահի օրոք:

Ես ինձ ցինիկ չեմ պահում: Ինձ թվում է, որ հարգելի մարդը անձնական վիրավորանքների է անցնում,  թեպետ ես նրա մասին անձամբ ոչինչ չէի գրել»,- գրել է Դեմենտեւը իր  Թվիտերում: