13.06.2013 21:49

«Բարսելոնան» գումար է փնտրում նոր տրանսֆերների համար

«Բարսելոնան» գումար է փնտրում նոր տրանսֆերների համար

Այն բանից հետո, երբ կատալոնցիները 57 մլն € ներդրեցին Նեյմարի համար, ակումբի ղեկավարությունը շարունակելու է ակտիվություն ցոuցաբերել տրանսֆերային պատուհանի ընթացքում, որպեսզի, ինչպես Ինյեստան է ասում` «Հաջորդ մրցաշրջանում չկրկնվի «Բավարիայի» հետ տեղի ունեցածը»: Ակումբի առաջնային նպատակը այժմ կենտրոնական պաշտպան և Վալդեսին փոխարինող գտնելն է, բայց այդ դիրքերը ուժեղացնելու համար Բարսան նախ գումար պետք է հայթայթի իր խաղացողների վաճառքից: Ահա այն ֆուտբոլիստները, որոնք, շատ հավանական է, որ ամռանը նոր թիմ կունենան:

Վիկտոր Վալդես

Վալդեսի հարցում ամեն ինչ պարզ է. Խաղացողը չի երկարաձգելու պայմանագիրը, որը ավարտվում է 2014-ին և եթե Բարսան չկարողանա նրան վաճառել 10 մլն €-ով, ապա ակումբի «կանտերանոն» կմնա թիմում՝ մինչև պայմանագրի ավարտը: Տիտո Վիլանովան իրադարձությունների այսպիսի զարգացմանը դեմ չէ:

Օիեր Օլաբազալ

Ակումբի երրորդ դարպասապահը, անկախ նրանից, Բարսան ձեռք կբերի նոր դարպասապահ, թե ոչ, ամռանը կլքի թիմը: «Պրիմերայի» մի քանի ակումբներ դեմ չեն Օյերին տեսնել իրենց կազմում իսկ Բարսան մտորում է վարձավճարով հանձնելու կամ վաճառելու մասին:

Ջոնաթան Դոս Սանտոս

«Սևիլյան» և «Էվերտոնը» պատրաստ են ձեռք բերել 23 ամյա կիսապաշտպանին, ով Տիտոյի մոտ էլ խաղային ժամանակ չստացավ: Խնդիրը այն է, որ մեքսիկացին դեռևս հավատում է իր կատալոնյան ապագային և չի ցանկանում լքել թիմը:

Մարկ Բարտրա

Բարսան ցանկանում է գնել Իսպանիայի Մ21 տարեկանների հավաքականում Բարտրայի խաղընկեր Ինյիգո Մարտինեսին, և այդ դեպքում Մարկը հաջորդ մրցաշրջանում է՛լ ավելի երկրար կնստի պահեստայինների նստարանին: Ակումբի երկրպագուները Բարտրային համարում են ակումբի ապագան և ընդհանրապես չեն հասկանում «կանտերանոյից» հրաժարվելու՝ ղեկավարության ցանկությունը:

Անդրեու Ֆոնտաս

«Մալյորկայում» վարձավճարով հանդես գալուց հետո վերադարձել է թիմ, որտեղ նրան ոչ ոք չի ցանկանում տեսնել: Ֆիլիպ Կոկուն, ով գլխավորում է ՊՍՎ-ն պատրաստ է խաղացողին հրավիրել Հոլանդիա:

Տյագո Ալկանտարա

Չավիի ապագա փոխարինողը չափից շատ ժամանակ է անցկացնում պահեստայինների նստարանին: Երկու մանչեստերյան ակումբները և «Արսենալը» պատրաստ են 20 մլն € վճարել խաղացողի համար, և Բարսան պետք է որոշի՝ վաճառել «նոր Չավիին», թե ոչ:

Ռաֆինյա Ալկանտարա

Տյագոյի եղբայրը, եթե մնա Կատալոնիայում, կստանա առաջին թիմի խաղացողի կարգավիճակ, բայց դրանից չի սկսի ավելի շատ խաղալ: Լուիս Էնրիկեն, ով «Սելտայի» նոր գլխավոր մարզիչն է, շատ լավ է ճանաչում խաղացողի հնարավորությունները և վարձավճարով Վիգո տեղափոխվելու տարբերակը այս պահին ամենահավանականն է թվում:

Իբրահիմ Աֆելլայ

Հոլանդացին վարձավճարից վերադարձած խաղացողներից մեկն է, ով նոր թիմ պետք է փնտրի: «Պրեմիեր լիգայի» մի քանի թիմեր պատրաստ են նրան ձեռբ բերել 4-ից 6 մլն €-ով:

Ժերար Դելաֆեու

Կանտերայի վերջին տարիների գլխավոր տաղանդը 19 տարեկան է և արդեն հիմա ցանկանում է խաղալ ամենաբարձր մակարդակով: Բարսան շատ կցանկանար, որպեսզի Դելաֆեուն շարունակի իր ֆուտբոլային աճը Յուրգեն Կլոպի «Բորուսիայում», բայց գերմանացիները ցանկանում են ձեռք բերել այլ ոչ վարձավճարով վերցնել խաղացողին:

Բոյան Կրկիչ

«Միլանը» հրաժարվեց 5 մլն € վճարել Բոյանի համար և Սուբիսարետայի մոտ խնդիրները ավելացան: Դեռևս թիմ չկա որը պատրաստ կլինի 5 մլն € վճարել խաղացողի համար այդ իսկ պատճառով հարձակվողին վարձավճարով հանձնելը այս պահին ամենախելամիտ տարբերակն է թվում: «Վալենսիան» սպասում է հարմար պահի:

Ալեքսիս Սանչես

Չիլիացին չնայած մրցաշրջանի ավարտը շատ լավ անցկացրեց միևնույն է Նեյմարի հայտնվելուց հետո, պետք է խաղա իր համար անհարմար աջ եզրում: Իտալական «Սերիա Ա-ում» շարունակում են հիանալ Ալեքսիսի տաղանդոց բայց պատրաստ չեն 25 մլն € ներդնել նրա համար: Եթե Տիտոն որոշի որ թիմը ամեն դեպքում մաքուր «9-ի» կարիք ունի Ալեքսիսը կլքի Կատալոնիան:

Իսաակ Կուենկա

«Այաքսում» լավ ժամանակահատված անցկացրեց և ցանկանում է մեկ մրցաշրջան ևս մնալ Հոլանդիայում: Նոր վնասվածքը բավականին մշուշոտ ապագա է խոստանում Իսաակի համար, ում Վիլանովան թիմում տեղ չի տեսնում:

Դավիդ Վիլյա

«Տոտենհեմ», «Արսենալ» իսկ միգուցե «Բավարիա՞»: Պարզ է որ Վիլյան կլքի Բարսան, որտեղ վնասվածքից հետո այդպես էլ հիմնական կազմի խաղացող չդարձավ: Ակումբի երկրպագուները Վիլյային տեսնում են որպես «նոր Լարսոն» տեսնել, ով համաձայնում էր նստել պահեստայինների նստարանին, բայց ակումբը չի հրաժարվի 15 մլն € ստանալու հնարավորությունից:

Պետք չէ բացառել Դանի Ալվեշի, Սոնգի կամ Սեսկի ակումբը լքելու հավանականությունը, բայց նրանց տրանսֆերային արժեքը կազմում է 25, 20 և 45 մլն €, որոնց այս պահի իրենց խաղամակարդակով երեք ֆուտբոլիստներն էլ արժանի չեն: