14.06.2013 00:04

Ռուբեն Հայրապետյան. Մինասյանը դեռ նվազագույնը 5 տարի պետք է մարզի Հայաստանի հավաքականը

Ռուբեն Հայրապետյան. Մինասյանը դեռ նվազագույնը 5 տարի պետք է մարզի Հայաստանի հավաքականը

ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը հյուրընկալվել էր Հանրային հեռուստաընկերության «Հարցազրույց» հաղորդմանը: Armfootball.com-ը ներկայացրել է հաղորդման ընթացքում հնչած առավել հետաքրքիր մտքերը: Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

- Դանիայի դեմ խաղում Հայաստանի հավաքականը խաղաց այնպես, ինչպես պարտավոր էր:

- Պատահականություններ չեն լինում, Մալթայից կրած պարտությունը նույնպես պատահական չէր:

- Ֆուտբոլիստներից ոմանց ոտքերը կտրվել էին երկրից, նրանցից մի քանիսը կարիք ունեին կրկին զգալու, որ խաղում են իրենց ժողովրդի և ազգի համար:

- Ես ժողով հրավիրեցի ու բոլոր ֆուտբոլիստներին ասեցի, որ ինձ համար հեղինակություններ չկան: Նրանցից մեկին ստիպված էի մեկ օրով հեռացնել հավաքականից, և նա վերադարձավ միայն մարզչի միջնորդությամբ:  

- Մալթայից կրած պարտությունը ինձ համար շատ ծանր էր, ու Դանիայի հավաքականի նկատմամբ տարած հաղթանակը չի կարող փոխհատուցել դա: Ես տղաներին ասել եմ, որ երևի միայն Իտալիային դուրսը հաղթելու դեպքում կարող եմ մոռանալ դա:

- Այս հավաքականը մեծ հաջողությունների կարող է հասնել: Ես լավ գիտեմ իմ ղեկավարած հավաքականի, իմ ղեկավարած ֆեդերացիայի ներուժը:

- Ազատության ռադիոկայանի թղթակցին կատակով եմ պատասխանել, սակայն կարող եմ հաստատել. եթե ժողովորդը իսկապես պահանջի, ես հրաժարական կտամ: Բայց հիմա, ամեն մեկը կայք է բացում ու իր կարծիքը հայտնում:

- Մեր առաջնությունը շատ ցածր մակարդակ ունի, և այստեղ ֆուտբոլիստները չեն կարող առաջընթաց ունենալ: Ամեն ինչ պետք է անենք, որ նույն Մանոյանին, Հարոյանին շուտ դուրս տանենք, թե չէ, եթե նրանք խաղան Հայաստանի առաջնությունում, կմնան նույն մակարդակին:

- Այս շրջափուլում դժվար կլինի խմբից դուրս գալ, քանի որ շատ միավորներ ենք կորցրել: Բայց եթե հաջորդ փուլում մենք Եվրոպայի առաջնության ուղեգիր ձեռք չբերենք, ապա ֆուտբոլում անելիք չունենք:

- Ես ինքս հեշտ հանձնվող չեմ, չեմ սիրում պարտվել: Ես նպատակ ունեմ` հասցնել հավաքականին խոշոր մրցաշարի եզրափակիչ փուլ: Երբ կհասցնեմ նպատակին ու մեր թիմը դուրս կգա Եվրոպայի կամ աշխարհի առաջնության եզրափակիչ փուլ, հենց այդ պահին հրաժարական կտամ, խոսք եմ տալիս:

- Վարդան Մինասյանը հայազգի լավագույն մարզիչներից է: Նա կարող է հավաքականին նոր հաջողությունների առաջնորդել: Մինասյանը դեռ նվազագույնը 5 տարի պետք է մարզի Հայաստանի հավաքականը: