14.06.2013 12:55

Իրանում սկսվել են նախագահական ընտրությունները

Իրանում սկսվել են նախագահական ընտրությունները

Ընտրելու իրավունք ունի 50 միլիոն մարդ: Նախագահի թեկնածուները վեցն են: Վերլուծաբանների կարծիքով՝ առաջին փուլում հաղթել չի հաջողվի ոչ մեկին: Ֆավորիտների թվում է ամենաերիտասարդ թեկնածուն՝ ազգային անվտանգության գերագույն խորհրդի  47-ամյա քարտուղար Սաիդ Ջալիլին, որն Արևմուտքին հայտնի է որպես բանագնաց՝ Իրանի միջուկային ծրագրի գծով:  Պահպանողականների ճամբարի մյուս թեկնածուն՝ Թեհրանի քաղաքապետ Բաղեր Ղալիբաֆը, սոցհարցումների համաձայն՝ զբաղեցնում է երկրորդ տեղը, իսկ արտաքին գործերի նախկին նախարար Ալի Աքբար Վելայաթին, որը հեռուստաբանավեճի ընթացքում կոշտ քննադատության ենթարկեց Ջալիլիի «անպտուղ» բանակցությունները, չի մտնում առաջատարների եռյակի մեջ: Առաջին տեղում չափավոր դաշինքի ներկայացուցիչ Հասան Ռուհանին է, որը մինչև 2005 թ. վարում էր  բանակցությունները միջուկային ծրագրի շուրջ, և այն ժամանակ Իրանը որոշակի զիջումների գնաց: Ինչևէ, փորձագետների կարծիքով՝ հաղթանակը բաժին կհասնի ոչ թե Ռուհանիին, այլ առաջադրված չորս պահպանողական թեկնածուներից որևէ մեկին, փոխանցում է euronews-ը: