14.06.2013 12:58

Իսպանիայի սպորտի նախարար. Մեսիի հանդեպ ներում չի լինի

Իսպանիայի սպորտի նախարար. Մեսիի հանդեպ ներում չի լինի

Իսպանիայի սպորտի, մշակույթի եւ կրթության նախարար Խոսե Իգնասիո Վերտի կարծիքով, «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսիին պետք է վերաբերվել այնպես, ինչպես Իսպանիայի ցանկացած այլ օրինախախտ քաղաքացու: Հիշեցնենք, որ Իսպանիայի հարկային ծառայությունը մեղադրանք է ներկայացրել Մեսիին՝ մոտ  3 մլն եվրոյի չափով հարկ չվճարելու համար:

«Պետք չէ շտապել: Մեսիի մեղքը դեռ պետք է ապացուցել: Սակայն կարող եմ ձեզ վստահեցնել. Մեսիի հանդեպ նույն վերաբերմունքն է լինելու, ինչպես Իսպանիայի ցանկացած այլ քաղաքացու, որը այդ հոդվածի տակ կընկնի: Աշխարհի լավագույն ֆուտբոլիստին ոչ մի ներում չի լինի»,- նախարարին մեջբերում է Marca-ն: