14.06.2013 13:52

Իբրահիմովիչը նորից «աչքի է ընկել»

Իբրահիմովիչը նորից «աչքի է ընկել»

Ֆարերյան կղզիների հավաքականի ֆուտբոլիստները իրենց զայրույթն են հայտնել Շվեդիայի հավաքականի Զլաթան Իբրահիմովիչի վարքագծի առթիվ, որը նրանց անվանել է «ձկնորսների խմբակ»:

«Այո, մենք ձկնորսությամբ ենք զբաղվում. դա մեր մշակույթի մի մասն է: Եվ ի՞նչ: Մենք փոքր երկիր ենք եւ մեր համար նրա վարքագիծը խիստ տարօրինակ է:

Ինչպե՞ս նա կարող է լավ ֆուտբոլիստ համարվել եւ միեւնույն ժամանակ այդպես վարվի: Մենք խաղում ենք կոշտ եւ ազնիվ, սակայն չենք փորձում որեւէ մեկին ստորացնել»,- ասել է ֆարերցիների հարձակվող Սիմուն Սամուելսոնը:

Հիշեցնենք, որ 2014թ. աշխարհի առաջնության ընտրական մրցաշարում Շվեդիան 2:0 հաշվով հաղթեց Ֆարերյան կղզիներին հենց Իբրահիմովիչի դուբլի շնորհիվ: