14.06.2013 14:49

Football Observatory. Մեսին կրկնակի թանկ է Ռոնալդուից, իսկ Հենրիխ Մխիթարյանը ՉԼ-ի առանցքային ֆուտբոլիստների թվում է

Football Observatory. Մեսին կրկնակի թանկ է Ռոնալդուից, իսկ Հենրիխ Մխիթարյանը ՉԼ-ի առանցքային ֆուտբոլիստների թվում է

Football Observatory ֆուտբոլային հետազոտությունների միջազգային կենտրոնը (CIES) հրապարակել է 8-րդ տարեկան տեղեկատուն, որը համեմատում է Եվրոպայի թոփ-5 առաջնությունների թիմերին եւ ֆուտբոլիստներին:

Համաձայն Football Observatory-ի, Կրիշտիանու Ռոնալդուի տրանսֆերային ռեկորդը («Ռեալը» նրա համար «Մանչեսթեր Յունայթեդին վճարել էր 94 մլն եվրո) կարող է գերազանցվել միայն Ռոնալդուի կողմից, եթե նա հեռանա այլ ակումբ, կամ էլ «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսիի կողմից:

Մեսիի տրանսֆերային արժեքը գնահատվում է 217-252 միլիոն եվրո, Ռոնալդուինը՝ 102-118:

Ամենաթանկ ֆուտբոլիստներից երրորդը «Նապոլիի» հարձակվող Էդինսոն Կավանին է՝ 57-68 միլիոն եվրո:

Չորրորդը «Չելսիի կիսապաշտպան Էդեն Ազարն է՝ 55-65 մլն եվրո: 5-րդը «Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Սերխիո Ագուերոն է՝ 46-54 մլն եվրո:

Տեղեկատուն առանձին անդրադարձել է նաեւ Չեմպիոնների լիգային. մասնավորապես ներկայացված է ՉԼ-ի ամենաառանցքային ֆուտբոլիստների ցանկը, որտեղ տեղ է գտել նաեւ Հայաստանի հավաքականի եւ «Շախտյորի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը: Իսկ այդ ցուցակը գլխավորում է «Բարսելոնայի» կիսապաշտպան Չավին:

Տեղեկատուի բոլոր վերլուծություններին կարելի է ծանոթանալ այստեղ: