14.06.2013 18:49

Մասիմո Մորատի. Խանդանովիչի ոտքը «Բարսելոնայում» չի լինի

Մասիմո Մորատի. Խանդանովիչի ոտքը «Բարսելոնայում» չի լինի

Միլանի «Ինտերի» նախագահ Մասիմո Մորատին հայտարարել է, որ մտադիր չէ  ընդունել «Բարսելոնայի» առաջարկը՝ թիմի դարպասապահ Սամիր Խանդանովիչի տրանսֆերի շուրջ:

«Խանդանովիչի ոտքն անգամ չի լինի «Բարսելոնայում»: Նա մնում է այստեղ: Շատ ավելի հեշտ է կիսապաշտպանին փոխարինող գտնել, քան՝ դարպասապահին: Մտածեք, թե որտեղ կարող ենք ուժեղացնել մեր կազմը»,- Մորատիի խոսքն է մեջբերում La Gazzetta dello Sport-ը:

Հիշեցնենք, որ «Բարսելոնան» Խանդանովիչի համար պատրաստ է վճարել 23 միլիոն եվրո: