14.06.2013 19:29

Կոնֆեդերացիայի գավաթ 2013. Ա Խումբ

Կոնֆեդերացիայի գավաթ 2013.  Ա Խումբ

ՖԻՖԱ-ի Կոնֆեդերացիայի գավաթը, չնայած նրան, որ ընգրկում է 8 ուժեղագույն հավաքական, միշտ դիտարկվել է որպես ֆուտբոլային կարևորագույն մրցաշարի՝ Աշխարհի առաջնության նախաբան: Այս անգամ ևս Բրազիլիայում կայանալիք մրցաշարում կբացակայեն փայլուն խաղամակարդակի դուրս եկած հավաքականներ, օրինակ՝ Կոլումբիան, Արգենտինան կամ Եվրոպայից՝ Գերմանիան և Բելգիան: Եվ որքան էլ որ շատերը Կոնֆեդերացիայի գավաթը համարում են փորձադաշտ հզոր հավաքականների համար, այն, միևնույն է, լուրջ միջազգային մրցաշար է, որտեղ բոլորը կցանկանային հաղթել:

iLur.am-ը ձեզ է ներկայացնում մրցաշարի բոլոր 8 մասնակից ազգային հավաքականներին. սկսենք Առաջին խմբից:

Բրազիլիա

Կազմը: Դարպասապահներ: 1. Ջեֆերոսն 12. Ժուլիո Սեզար 22. Դիեգո Կավալյերի Պաշտպաններ: 2. Դանի Ալվեշ 3. Տյագո Սիլվա 4. Դավիդ Լուիզ 6. Մարսելո 13. Դանթե 14. Ֆիլիպե Լուիս 16. Ռեվեր Կիսապաշտպաններ: 5. Ֆերնանդո 7. Լուկաս Մոուրա 8. Էրնանես 11. Օսկար 15. Ժան 17. Լուիզ Գուստավո 18. Պաուլինյո 20. Բերնար 23. Ժադսոն Հարձակվողներ: 9. Ֆրեդ 10. Նեյմար 19. Հալկ 21. Ժո

Գլխավոր մարզիչ՝ Լուիշ Ֆելիպե Սկոլարի

Բրազիլիան հուսալքված է և տագնապի մեջ, այստեղ օպտիմիստներ գրեթե չկան: Սեփական հարկի տակ անցկացվելիք աշխարհի առաջնությանը մնացել է ընդամենը մեկ տարի ժամանակ, և ազգային ֆուտբոլային կոնֆեդերացիան փրկությունը տեսնում է միայն 2002-ին ԱԱ գավաթը նվաճած «Մեծ Ֆիլի» ուղեղում: 2002-ին նա հրաժարվեց Ռոմարիոյից, երբ ամբողջ երկիրը ուղղակի սպառնում էր նրան, իսկ հիմա հրաժարվում է Կակայից և Ռոնալդինյոյից: Եվ այժմ, երևի թե 1986 թվականի Աշխարհի առաջնությունից այս կողմ՝ բրազիլացիները իրենց տրամադրության տակ ունեն ամենաթույլ կազմը (86-ին նույնիսկ, կազմում կար 33-ամյա Զիկոն և 32 ամյա Սոկրատեսը): Իսկ հիմա  ունեն փայլուն կենտրոնական պաշտպաններ՝ Դանթե, Տյագո Սիլվա և Դավիդ Լուիզ, ինչի պատճառով Սկոլարին երկմտում է խաղալ «3-5-2» դասավորվածությամբ, որից Ալվեշն ու Մարսելոն միայն ուրախ կլինեն: Միջին կիսապաշտպանական գիծ՝ որտեղ առաջատարը Էրնանեսն է, և «անհայտ» կարողություններով Նեյմար՝ առջևում: Դեռ լավ է, որ վերջին տասնամյակի ամենից շատ գովազդված բրազիլացին վերջապես տեղափոխվեց Եվրոպա: Բրազիլացիները ցանկանում են հասնել եզրափակիչ և խաղալ այնտեղ իսպանացիների դեմ, որպեսի ավելի լավ պատկերացնեն 2014-ին սպասվող «խայտառակությունը»:

Ճապոնիա

Կազմը: Դարպասապահներ: 1. Կավաշիմա 12. Նիշիկավա 23. Շուիչի Գոնդա Պաշտպաններ: 2. Ինոհա 3. Գոթոկու Շակաի 5. Նագատոմո 6. Ուչիդա 15. Կոննո 16. Կուրիհարա 21. Հիրոկու Շակաի 22. Յոշիդա Կիսապաշտպաններ: 4. Հոնդա 7. Էնդո 13. Հոսոգաի 10. Կագավա 14. Նակամուրա 17. Մակոտո Հասեբե 20. Տակահաշի Հարձակվողներ:8. Կիյոտակե 9. Օկազակի 11. Մայք Հավենաար 18. Մաեդա 19. Ինուի

Գլխավոր մարզիչ՝ Ալբերտո Ձակերոնի

«Յուվենտուսում» կես մրցաշրջան անցկացրած Ձակերոնին շատ հեշտ նոր աշխատանք գտավ Ճապոնիայում և 2011-ին նրանց դարձրեց Ասիայի չեմպիոն: Ճապոնացիներին շատերը թերագնահատում են՝ մոռանալով, թե ինչպիսի կազմ ունեն նրանք: Այստեղ խաղում են՝ «Ինտերի» մրցաշրջանի լավագույններից մեկը՝ Նագատոմոն, ԲԿՄԱ-ի առաջատար Հոնդան և «Մանչեստեր Յունայթեդից»՝Կագավան, ով, ճիշտ է, չարդարացրեց շատերի հույսերը: Առաջնության բացման խաղը բրազիլացիների հետ շատ հարցերի պատասխան կտա, և հնարավորություն կնձեռվի ավելի լավ պատկերացում կազմել մրցաշարի ամենաթերագնահատված մասնակիցներից մեկի մասին:

Մեքսիկա

Կազմը: Դարպասապահներ: 1. Օչոա 12. Կորոնա 23. Տալավերա Պաշտպաններ: 2. Խավյեր Ռոդրիգես 3. Կարլոս Սալսդիո 4. Դիեգո Ռեյես 13. Սեվերո Մեցա 15. Հեկտոր Մորենո 20. Խորխո Տորես Նիլո 22. Խերարդո Ֆլորես Կիսապաշտպաններ:5. Խեսուս Մոլինա 6. Խորարդո Տորադո 7. Պաբլո Բարերա 8. Անխել Ռեյնա 16. Հեկտոր Հերերա 17. Խեսուս Զավալ 18. Անդրես Գուարդադո Հարձակվողներ: 9. Ալգո դե Նիգրիս 10. Ջիովանի Դոս Սանտոս 14. Խավյեր Հերնանդես 19. Ռաուլ Խիմենես

Գլխավոր մարզիչ՝ Խոսե Մանուել դե լա Տորրե

1999-ին Կոնֆեդերացիայի գավաթում տարած հաղթանակը շարունակում է միակը համարվել ՖԻՖԱ-ի կողմից անցկացվող մրցաշարերում, որտեղ հաղթել է ոչ եվրոպական կամ հարավամերիկյան երկիր: Մեքսիկացիների օլիմպիական հավաքականը անցյալ տարի նվաճեց նաև օլիմպիական ոսկե մեդալ՝եզրափակիչում հաղթելով բրազիլացիներին: Լուիս Ֆերնանդո Տենայի թիմից ազգային հավաքականի կազմ են ընգրկվել ընդամենը 7 հոգի, բայց կարևորը՝ նրանց թվում է ազգային հավաքականում ամբողջովին այլ ֆուտբոլ ցուցադրող Ջիովանի Դոս Սանտոսը: «Բարսելոնայի» սանը անդադար ակումբներ է փոխում Անգլիայում և Իսպանիայում՝ այդպես էլ չհաստատվելով որևէ ակումբում, բայց 16 տարեկանից փայլում է մեքսիկացիների մարզահագուստով: Դե լա Տորրեի թիմը շատ բարդ է համեմատել 14 տարի առաջվա թիմի հետ, որտեղ խաղում էին Խորխե Կամպոսը, Ռաֆա Մարկեսը, Պավել Պարդոն, Կուատեմոկ Բլանկոն և Լուիս Հերնանդեսը, բայց ինչո՞ւ չփորձել նորից անակնկալ մատուցել և նվաճել Կոնֆեդերացիայի գավաթը: Սկզբի համար, իհարկե, պետք է հաղթահարել խմբային փուլը, որտեղ նրանց առաջին մրցակիցը իտալացիներն են:

Իտալիա

Կազմը: Դարպասապահներ: 1. Բուֆֆոն 12. Սիրիգու 13. Մարկետտի Պաշտպաններ: 2. Մաջիո 3. Կյելինի 4. Դավիդե Աստորի 5. Դե Շիլիո 15. Բարձալյի 19. Բոնուչի 20. Աբատե Կիսապաշտպաններ: 6. Անտոնիո Կանդրեվա 7. Ակվիլանի 8. Մարկիզիո 16. Դե Ռոսի 18. Մոնտոլիվո 21. Պիրլո 22. Ջիակերինի 23. Դիամանտի Հարձակվողներ: 9. Բալոտելլի 10. Ջիովինկո 11. Ջիլարդինո 14. Էլ Շարավի 17. Ալեսիո Չերչի

Գլխավոր մարզիչ՝ Չեզարե Պրանդելլի

Իտալացիները Բրազիլիա են մեկնում միայն այն պատճառով, որ իսպանացիները հաղթել են թե՛ աշխարհի, թե՛ Եվրոպայի առաջնություններում: Բազմաթիվ աստղերով հագեցած հավաքականի գլխավոր ուժը շարունակվում է մնալ երևի թե բոլոր ազգային հավաքականներում աշխատող ամենահզոր տակտիկը՝ Չեզարե Պրանդելլին: Անցյալ տարի Պրանդելլին կարողացավ ետնապահ հավաքականի կարգավիճակից իր սաներին հասցնել մինչև Եվրոյի եզրափակիչ, որտեղ հենց իր՝ Պրանդելլի խոսքերով՝ նա կցանկանար եզրափակչից առաջ մեկ օր ավել հանգստանալ: Իտալացիներն ամբողջ մրցաշրջանի ընթացքում ցանկանում էին, որպեսզի ՉԼ-ում միմյանց հանդիպեն «Յուվենտուսն» ու «Բարսելոնան»՝ որպես իտալական և իսպանական ֆուտբոլի արտացոլում: Ցանկությունը չիրականացավ, քանի որ «Բավարիան» երկու թիմերին էլ ուղղակի շանս չթողեց: Այժմ Պիրլոն և իր խաղընկերները ամեն ինչ պետք է անեն, որպեսզի խմբում զբաղեցնեն առաջին հորիզոնականը, որպեսզի կիսաեզրափակչում խուսափեն իսպանացիներից: Խմբային փուլում մեզ արդեն սպասվում է ֆուտբոլային յուրահատուկ խաղային ոճերի «կլասիկո»՝ Բրազիլիա - Իտալիա, իսկ մնացած խաղերում հետաքրքիր կլիներ հետևել հավաքականի համեմատաբար նորեկներ Մարկետիի, Աստորիի, Չերչիի և հավաքական վերադարձած Ջիլարդինոյի խաղին: