14.06.2013 20:25

Լուիս Կավանի. Տղաս ցանկանում է տեղափոխվել «Ռեալ»

Լուիս Կավանի. Տղաս ցանկանում է տեղափոխվել «Ռեալ»

«Նապոլիի» հարձակվող Էդինսոն Կավանիի հայրը՝ Լուիս Կավանին պատմել է, թե որտեղ է իր որդին ցանկանում շարունակել կարիերան:

«Նա ցանկանում է խաղալ «Ռեալում»: Նա շատ հուզված է, բայց պատրաստ է արդեն դրան: Ընտանիքում նա ասել է, թե ցանկանում է միանալ «Ռեալին», սակայն եթե այդ մասին հրապարակավ ասի, ապա ներկայիս ակումբը կզայրանա:

Մենք մադրիդցիներից հետ շփում ենք ունեցել եւ այժմ սպասում ենք նրան եւ «Նապոլիի» ղեկավարության հանդիպմանը: Հուսով եմ, որ այդպես կլինի եւ բանակցությունները մոտ ժամանակներս կսկսվեն:

Իսկ ո՞վ չի ցանկանում «Ռեալում» խաղալ: Խնդիր միայն Էդինսոնը չէ: «Ռեալը» առաջարկում է մոտ 65 միլիոն եվրո եւ դրանից ավելի ցածր գին «Նապոլին» չի ընդունում»,- ասել է Կավանի-ավագը:

Հիշեցնենք, որ Կավանիի փոխհատուցման արժեք կազմում է 63 մլն եվրո: Ֆուտբոլիստին ցանկանում են ձեռք բերել նաեւ «Չելսին» եւ «Մանչեսթեր Սիթին»: